ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեզ մոտ ամեն ի՞նչն է թարս

Մեզ մոտ ամեն ի՞նչն է թարս
28.04.2024 | 14:22

Համարվում է, որ ՀՀ ԱԺ ընդդիմությունը ինչ-որ չափով ռուսամետ է, իսկ, ասենք, ԱԺ նախագահ Ալենն ու ՔՊ մի շարք դեպուտատներ համարվում են հակառուս (չնայած, իմ նայելով, Հայաստանում չկա լուրջ ուժ ունեցող, ով Արևմուտքին դեմ լինի)։ Համենայն դեպս, իրենց գործողություններից էդ տպավորությունն է։

Արի ու տես, որ Ալենը հայ-ռուսական բարեկամության հանձնաժողովի համանախագահն է, իսկ մեր ընդդիմադիրներից շատերը հայ-եվրոպական տարբեր երկրների հանձնաժողովներում են։

Եթե իրենց մետ-ությունն ու հակա լինելը ճիշտ են, ուրեմն ոնց որ հատուկ նշանակվել են հարաբերությունները փչացնելու, ոչ թե լավացնելու համար։ Կամ էլ մենք ունենք սխալ տպավորություն։

Ախր, ռուսների կողմից արտահայտվողը պիտի աշխատեր հայ-ռուսական հանձնաժողովում, հակառուսը` հայ-եվրոպական տարբեր երկրների հետ կապված հանձնաժողովում, ոչ թե՝ հակառակը։

Ուրիշների մոտ այդպես է։ Օրինակ, չէր կարող լինել, որ Զատուլինը ռուս-ադրբեջանականում աշխատեր, կամ ամերիկացի Շիֆը՝ ամերիկա-֊թուրքականում։

Մեզ մոտ ամեն ի՞նչն է թարս։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ